Կարևոր իրադարձություններ

Երեւան-Աշտարակ ճանապարհին մեքենան բախվել է սյանը. կան տուժածներ

10 Մարտ, 2019 19:42
Երեւան-Աշտարակ ճանապարհին մեքենան բախվել է սյանը. կան տուժածներ

Այսօր՝ մարտի 10-ին, ժամը 18:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին  տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին