Կարևոր իրադարձություններ

Դաժան սպանություն Կոտայքի մարզում

10 Մարտ, 2019 15:12
Դաժան սպանություն Կոտայքի մարզում

Այսօր՝ մարտի 10-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացել, որ Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 16 տանը տղամադու դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը:

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարապետ Կիզիրյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի, վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: 

 

Լրահոս

Դիտել ավելին