Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,42
    7,67

Կարևոր իրադարձություններ

 

Ժամանակավորապես կփակվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը

07 Մարտ, 2019 21:52
Ժամանակավորապես կփակվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի կմ 53+800 հատվածում (Ալավերդի քաղաքի «Էնգելս» թաղամասից մոտ 400 մետր հեռավորության վրա) մարտի 8-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ պատճառով նույն օրը՝ ժամը 13:00-19:00-ն, նշված ճանապարհահատվածը երթևեկության համար փակ է լինելու։ Պայթեցման աշխատանքները կատարվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին