Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն անդրադարձել է «տնական չստերով» տաքսի վարողներին

07 Մարտ, 2019 16:39
 Փաշինյանն անդրադարձել է «տնական չստերով» տաքսի վարողներին

Այսօր՝ մարտի 7-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ տաքսու վարորդներին և նրանց գործունեությանը:

Նա նշեց, որ հարկային օրենսգրքով անհատ տաքսու վարորդները ազատվելու ենք արտոնագրային վճարներից: Վարչապետը հույս հայտնեց,  որ այդ ազատված ոչ շատ հսկայական, բայց իրենց գործունեության մեջ շոշափելի միջոցները նրանք կներդնեն իրենց ծառայությունների որակը բարձրացնելու համար: :

Փաշինյանը հայտարարեց.«Ես համարում եմ, որ յուրաքանչյուր տաքսու վարորդ մեր երկրի իմիջը ձեւակերպող անհատ է: Մենք խոսում ենք զբոսաշրջության ռազմավարության մասին, բայց կներեք, տնական չստերով տաքսի վարող մեր հայրենակիցների օգնությունը մեզ պետք է, մեզ պետք է, որ իրենք իրենց աշխատանքին լուրջ վերաբերվեն: Ասենք, օրինակ, սկսած մեքենայի մեջ ծխելուց վերջացրած արտաքին տեսքով»:

Ըստ վարչապետի՝  տնտեսական հեղափոխության իմաստով այս բաղադրիչները շատ կարեւոր, Հայաստանում այս հարցը չի լուծվում. «Մենք չենք ուզում գնալ ռեպրեսիվ միջոցների եւ պետք էլ չի: Մենք քայլ ենք անում մեր հերթին՝ հույս ունենալով, որ մեր հայրենակիցներն էլ իրենք իրենց քայլը կանեն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին