Կարևոր իրադարձություններ

Նարեկ Մալյանը տուժող է ճանաչվել «Ռեստարտ» նախաձեռնության «աղբահանության» միջադեպում

07 Մարտ, 2019 16:28
Նարեկ Մալյանը տուժող է ճանաչվել  «Ռեստարտ» նախաձեռնության «աղբահանության» միջադեպում

 ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ մարտի 3-ի գիշերը Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով Նարեկ Մալյանը հարցաքննվել է: Նա տուժող ճանաչվել: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Հիշեցնենք, որ երեկ հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ կեսգիշերին մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել իրեն, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

«Ռեստարտի»-անդամներն էլ իրենց հերթին հրապարակել էին այն տեսանյութը, որ փորձում էին Նարեկ Մալյանին աղբարկղ նետել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին