Կարևոր իրադարձություններ

Երևանը սպասարկող 20-ից ավելի երթուղու վարորդներ հրաժարվում են դուրս գալ երթուղի. պատճառը ավտոբուսների խցերում տեղադրված տեսախցիկներն են. shamshyan.com

07 Մարտ, 2019 10:26
Երևանը սպասարկող 20-ից ավելի երթուղու վարորդներ հրաժարվում են դուրս գալ երթուղի. պատճառը ավտոբուսների խցերում տեղադրված տեսախցիկներն են. shamshyan.com

Մարտի 7-ին լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Նոր-Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գտնվող Երևանի «Ավտոբուս» Փակ բաժնետիրական ընկերության 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվում են դուրս գալ երթուղի:

Shamshyan.com-ի հետ զրույցում վարորդներն ասել են. «Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ միջոցին։ Էնպես չստացվի, որ Երևանի քաղաքապետարանում իրենց թափանները լցնող չինովնիկները մեզանից շատ են մտածում ժողովրդի մասին, բայց արդեն համբերության բաժակը լցվել է:

Մեզ ասում են՝ նոր տեխնոլոգիաներով ենք առաջնորդվելու, և դրա անվան տակ վարորդի գլխավերևում տեղադրում են տեսախցիկ, իսկ արգելակման ձողի (ручной) մոտ էլ արկղ են տեղադրել՝ պատճառաբանելով, որ գումարը պետք է հավաքվի այդ արկղում, իսկ այդ արկղն էլ վտանգ է ներկայացնում իրենից, քանի որ վարորդի կողմից ղեկը կառավարելու ժամանակ լուրջ խոչընդոտի է հանդիպելու վարորդը, իսկ դրա արդյունքում, ինչքան էլ վարորդները փորձ ունենան, չի բացառվում՝ վթար տեղի ունենա:

Ասում են՝ նոր տեխնոլոգիա… դիսպետչերական ոչ մի կետում չկա սանհանգույց, չկա վարորդի հանգստի սենյակ, և մեջբերում են միջազգային օրենքները, իսկ միջազգային օրենքներով պետք է դիսպետչերական բոլոր կետերում ապահովված լինեն սանհանգույցները, հանգստի սենյակները»,-նշել են նրանք։

Վարորդները նաև ասել են, որ օգտվելով առիթից՝ խնդրում են ժողովրդին, որ իրենց չմեղադրեն, իրենք պատրաստ են սպասարկել, պարզապես չեն ուզում ստրուկի նման 14 ժամ աշխատել 60-70 հազար դրամով: Ժամանել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ով վարորդներին հորդորել է, որպեսզի նրանք դադարեցնեն գործադուլը և մի քանի հոգով խնդիրը քննարկեն, սակայն վարորդներն ընդդիմացել են՝ նրան ասելով. «Շատ ենք լսել նման պատասխան, համբերության բաժակն արդեն լցվել է, դանակը հասել է ոսկորին, հրաժարվում ենք դադարեցրել գործադուլը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին