Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484,5
    488

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» խմբակցությունում իրար դեռ չեն ճանաչում․ «Հրապարակ»

07 Մարտ, 2019 08:31
«Իմ քայլը» խմբակցությունում իրար դեռ չեն ճանաչում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արդեն 2 ամիս է անցել նոր ԱԺ-ի ձեւավորումից, բայց լրագրողները, ԱԺ աշխատակազմն ու իրենք՝ պատգամավորները, միմյանց ճանաչելու խնդիր ունեն։ Ոչ մի կերպ չի ստացվում զանազանել պատգամավորներին օգնականներից, քանզի երեկվա օգնականն այսօր պատգամավոր է, այսօրվա պատգամավորն էլ տեսքով, խելքով ու տարիքով չի տարբերվում իր օգնականից։

Միակ «բնութագրիչը», որ միջանցքով քայլողը պատգամավոր է, նրանց հագուստին ամրացված եռագույն կրծքանշանն է՝ «Ազգային ժողովի պատգամավոր» գրությամբ։ Հիմնական խնդիրը 88 հոգանոց «Իմ քայլը» խմբակցությունում է, որի պատգամավորները դեռ իրար չեն ճանաչում, անգամ միմյանց անունները նորմալ չգիտեն, հեռախոսահամարները չունեն, իրար ճանաչում են միայն կողք կողքի նստողները։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին