Կարևոր իրադարձություններ

Ատոմ Ջանջուղազյանը՝ 10 հազար աշխատատեղերի կրճատման մասին. (տեսանյութ)

06 Մարտ, 2019 17:23
Ատոմ Ջանջուղազյանը՝ 10 հազար աշխատատեղերի կրճատման մասին. (տեսանյութ)

«Մենք որևէ բան չենք պատաստվել թաքցնել, այստեղ գաղտնիք չկա, գաղտնիքի բացահայտման մասին խոսք լինել չի կարող, և դա հնարավոր էլ չի անել ո՛չ թափանցիկ, ո՛չ հրապարակային ճանապարհով, որովհետև փաստաթղթի մեջ չկա թիվ, որ այդքան մարդ պետք է կրճատվի»,-կառավարության հրապարակած տեսանյութում նման կարծիք է արտահայտել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Խոսքը վերաբերում է պետական հիմնարկներում 10 հազար մարդու հավանական կրճատումներին: Նա պարզաբանել է, որ նպատակը չի եղել կրճատումների վրա կենտրոնանալը, այլ արդյունավետության բարձրացումը:

«Փող կրճատելուն չի վերաբերում խոսքը, այլ ծախսվող փողի դիմաց առավելագույն արդյունք ստանալու խնդիր է դրված: Բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ մեր երկրում գեներացված միջոցներն օգտագործվեն առավել արդյունավետ: Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք հանգիստ ենք վերաբերում կրճատումներին, իհարկե, հանգիստ չենք, բայց պետք է կարողանանք որոշումներ կայացնել, արդյո՞ ք գնում ենք նեղ անձնային շահեր սպասարկելուն, թե՞ դա մեծամասնությանը ծառայեցնելուն»,-ասել է Ջանջուղազյանը:

Անդրադարձել է հասարակության դժգոհություններին՝ ասելով, թե չաշխատելու դեպքում քննադատում են, գործելու դեպքում էլ` դժգոհում գործողություններից:

«Մենք պետք է ընտրություն կատարենք և այդ ընտրությունը կատարել ենք: Ճիշտ է այն ճանապարհը, որ լավագույնն ընտրվի, և լավագույնից հնարավոր կլինի միայն պահանջել լավ որակի հանրային ծառայություն, հակառակ դեպքում կունենաք այն, ինչ ունենք: Այնպես չի, որ պարապ են, կարող է ինչ-որ բան գեներացնեն, որը որևէ տեղ չօգտագործվի, պետք է նկարագրել մինչև վերջին մանրամասը, որպեսզի հասկանալի լինի, թե որ աշխատատեղն է, որ վերջնական արդյունքի վրա ազդեցություն չի ունենում, նոր որոշում կայացնել` կարիքը կա՞, թե՞ ոչ, հետևաբար` թիվ չէր նշվում փաստաթղթի մեջ»,-ընդգծել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին