Կարևոր իրադարձություններ

Փայլանը Չարենցի տան քանդումից հետո հարցեր է ուղղել Թուրքիայի մշակույթի նախարարին

06 Մարտ, 2019 14:34
Փայլանը  Չարենցի տան քանդումից հետո հարցեր է ուղղել Թուրքիայի մշակույթի նախարարին

Օրեր առաջ Կարսում որպես Եղիշե Չարենցի տուն ճանաչված շինության քանդումից հետո Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հարցադրումներ է ուղարկել երկրի մշակույթի նախարարություն: Այս մասին նա գրառում է կատարել  ֆեյսբուքյան իր էջում.  

«Վերջերս մամլոյ միջոցները հաղորդեցին, թէ շուրջ 20 օր առաջ, Կարսի Սուգաբու թաղամասին մէջ, շրջակայքին գտնուող լքեալ այլ տուներու հետ միասին, փլցուած է նաեւ այն շէնքը, որ այցելուներու կողմէ նուիրականացուած էր որպէս մեծանուն բանաստեղծ Եղիշէ Չարենցի (1897-1937) տունը։

Յայտնի է, որ Կարս ժամանող զբօսաշրջիկները անպայման կ՚այցելեն նաեւ Չարենցի տունը՝ վառ պահելու համար բանաստեղծին յիշատակը։

Հետեւաբար գրաւոր հարցապնդում կ՚ուղղենք մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Մեհմետ Նուրի Էրսօյին»,- ասվում է նրա գրառման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին