Կարևոր իրադարձություններ

Վթարված մեքենայի ուղևորներին առաջին օգնությունը վանաձորցի աշակերտներ են ցուցաբերել

06 Մարտ, 2019 12:03
Հեղինակ՝ Վանաձորի թիվ 1 դպրոց
Վթարված մեքենայի ուղևորներին առաջին օգնությունը վանաձորցի աշակերտներ են ցուցաբերել

Վանաձորի թիվ 1 դպրոցի ֆեյսբուքյան պաշտոնական  էջից տեղեկանում ենք, որ 03.03.2019թ.-ին խոշոր ավտովթար է գրանցվել Լոռու մարզում. 
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում:
Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը և Էդմոն Քոչարյանը գտնվելով վթարի վայրում, մինչ փրկարարների ժամանելը, ուղղել են մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն:
Էդիկը և Էդմոնը դպրոցի փրկարարկան ջոկատի անդամ են:
Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի տնօրինությունը հատուկ շնորհակալություն է հայտնում իր փրկարար սաներին՝ մարդասիրական վերաբերմունքի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին