Կարևոր իրադարձություններ

«Զորաշենն» իրականում պատկանում է կալանավորված Ադյանին. «Հրապարակ»

06 Մարտ, 2019 08:18
«Զորաշենն» իրականում պատկանում է կալանավորված Ադյանին. «Հրապարակ»

Լուրեր կան, որ դիալիզի բիզնեսի գործով մեղադրվող ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանին եւ եղբորը ՊՎԾ-ում պաշտոն ստանալու հարցում Դուք եք օգնել․ երեկ մեր լրագրողը հարցրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՊՎԾ պետի նախկին տեղակալ Հայկ Սարգսյանին։ «Ես որեւիցե մեկին աշխատանքի չեմ տեղավորել»։ Ճանաչո՞ւմ եք նրանց։ «Ոչ»։ Հայկ Սարգսյանն ասել է, որ Ադյան եղբայրներն իր կուրացիայի տակ չեն աշխատել, ինքը կդժվարանա կարծիք հայտնել։

Հիշեցնենք, որ օրերս ԱԱԾ-ն ձերբակալեց ՊՎԾ վերահսկողական վարչության բաժնի պետ Սամվել Ադյանին եւ եւս 2 հոգու, որոնք կասկածվում են կահույքի բիզնեսով զբաղվող «Զորաշեն» ընկերությանը դիալիզի ոլորտում ներդնելու մեջ։ Ի դեպ, ըստ լուրերի, «Զորաշենն» իրականում պատկանում է կալանավորված Ադյանին․ նրա մեքենայից դիալիզի ապարատներ են հայտնաբերվել։

 

Լրահոս

Դիտել ավելին