Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    549,5
    557,5

  • RUB

    7,5
    7,75

Կարևոր իրադարձություններ

ՊՆ մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել զինծառայողների մահվան լուրերը թաքցնելու մասին տեղեկությունների վերաբերյալ

05 Մարտ, 2019 16:36
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել զինծառայողների մահվան լուրերը թաքցնելու մասին տեղեկությունների վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է, որ ՀՀ ԶՈՒ կորուստների դեպքերը թաքցնելու վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

«

Պարզաբանում.
Նորից շեշտում ենք, որ ՀՀ ԶՈւ-երը ոչ մի կորստի դեպք չի թաքցրել և չի թաքցնելու, բոլոր փորձերն այդ դեպքերը ներկայացնել թաքցրած չեն համապատասխանում իրականությանը: Որոշ հասարակական, իբր իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք ՄՍԽՈՒՄ են ԶՈւ-երում մարդու իրավունքների բարձրացմանն ուղղված միջազգային դրամաշնորհները, դրսևորում են մեծ ջանք ու շահագրգռվածություն, ՀՀ ԶՈւ-երը ներկայացնելու հնարավորինս վատ կողմերով: Դա պետք է մտահոգի նաև դրամաշնորհ տրամադրողներին: Դա ազնիվ չէ, և երբեք չի օգնել ընդհանուր գործին: ՀՀ ՊՆ-ը առավել ևս այժմ բաց է համագործակցության համար և միշտ լինելու է թափանցիկ իրավասության սահմաններում: 
Փաստերով. 
Մ․ Գրիգորյանի մահը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, մեկ օր անց լուրն արդեն հայտնվել է մամուլում` համապատասխան մարմինների կողմից: Ստորև ներկայացված են հղումները:

https://news.am/arm/news/495848.html

http://www.armtimes.com/hy/article/154445

Ֆ․ Թամազյանի մահը տեղի է ունեցել փետրվարի 12-ին և նույն օրը լուրը հայտնվել է մամուլում`համապաստախան մարմինների կողմից:

Ստորև ներկայացված են հղումները:

https://news.am/arm/news/496099.html

https://hetq.am/hy/article/100836 


Ծառայության հետ կապ չունեցող դեպքերը, որոնք սովորաբար լինում են տանը, կամ ոչ զորամասում, մենք երբեք պաշտոնապես չենք հայտնում ու չենք հայտնել վերջին 7 տարում, սակայն դրանք միշտ հաստատում ենք, եթե լուրը հայտնվում է մամուլում, իսկ սովորաբար հայտնվում է շատ արագ: Եթե չի հայտնվում, ապա քննչական մարմինները դրա մասին որոշ ժամանակ անց հայտնել են ու հայտնում են: Հետևաբար, որևէ բան թաքցնելու մասին խոսք լինել չի կարող: 
Էդ․ Գրիգորյանի մասին արդեն պարզաբանել ենք, որ եղել է որոշակի սխալ, սակայն դա օրինաչափություն չէ, ինչպես տեսնում ենք վերը բերված օրինակներից: 
Այնպես որ ՀՀ ՊՆ կողմից դեպքերի թաքցնելը չունեն, որևէ հիմք և խնդրում ենք ձեր անձնական և քաղաքական հարցերը պարզաբանելիս զերծ մնալ զինծառայողների մահվան լուրերը շահարկելուց»:

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը թաքցրել է 4 զինծառայողի մահվան դեպքերը: Այդ տեղեկությունները մարտի 5-ին հերքել է նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին