Կարևոր իրադարձություններ

«Օրենքով գող» Ջեմալ Միկելաձեն մահացել է

02 Մարտ, 2019 14:29
«Օրենքով գող» Ջեմալ Միկելաձեն մահացել է

 Prime Krime-ը հաղորդում է, որ Իտալիայում, 43 տարեկանում մահացել է «օրենքով գող» Ջեմալ Միկելաձեն (Ջեմո Թբիլիսկի):

Միկելաձեի մահվան հնարավոր պատճառներից մեկն էլ կարող է լինել թմրանյութերի օգտագործումը: 

Ջեմալ Միկելաձե կրտսերը  հայտնի է  «օրենքով գող» Ջեմալ Միկելաձե-ավագի (Արսեն) տիտղոսավոր որդիներից։

Ջեմոն հատկապես ակտիվացավ 2011-12-ին, երբ մասնակցեց «գողական կլանների վեճին»։

Երկար ժամանակ նա և եղբայրը Ռուսաստանում քրեական աշխարհի հայտնի հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) կողմանկիցն էր։

 

Լրահոս

Դիտել ավելին