Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել են կրկնապիտակով կոնֆետներ. ՍԱՊԾ

01 Մարտ, 2019 15:20
Հայտնաբերվել են կրկնապիտակով կոնֆետներ. ՍԱՊԾ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած տնտեսվարողը հայտնել էր, որ «Լոտե» ապրանքատեսակի ներկայացուցիչն իր խանութ է առաքել «Сергиево-посадские шоколадны конфеты желейные» (շոկոլադապատ ժելեներ), որն իրենք ընդունել են, դրել վաճառքի և մի քանի օր անց նկատել, որ շոկոլադապատ ժելեների նախկին ժամկետների վրա (արտադրված է 03.2018-ին, մինչև 9 ամիս պահման ժամկետով) փակցված են նոր ժամկետներ (11.2018, 12.2018 մինչև 9 ամիս պահման ժամկետով): Տնտեսվարողի ահազանգի հիման վրա՝ Տեսչական մարմնի աշխատակիցներն անցկացրել են վերահսկողական միջոցառումներ, որի արդյունքում հայտնաբերվել է, որ, այո՛, նշված շոկոլադապատ ժելեների վրա կա կրկնապիտակ: Կոնֆետները տեղում ոչնչացվել են: ՍԱՏՄ մասնագետներն այցելել են նաև կոնֆետները տվյալ խանութին առաքած՝ սննդամթերքի ներմուծմամբ և մանրածախ վաճառքով զբաղվող «Ալվարդ Վարդանյան» ՍՊԸ, որի մեծածախ պահեստում (Ջրվեժ, Բանավան 5, «Տուրկապ» ՓԲԸ-ի տարածք) հայտանբերել են 132 անվանում թերի մակնշմամբ սննդամթերք: Դրանց իրացումը կասեցվել է և տրվել ժամանակ խախտումները վերացնելու համար: Թեև պահեստում վերը նշված շոկոլադապատ ժելեներից չի հայտնաբերվել, սակայն առկա են եղել 2 տուփ պոլիէթիլենային փաթեթավորմամբ և ժամկետի կրկնակի պիտակավորմամբ կոնֆետներ, որոնք տեղում ոչնչացվել են:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

 

Լրահոս

Դիտել ավելին