Կարևոր իրադարձություններ

Արյան վրա քաղաքական PR

23 Փետրվար, 2019 17:14
Հեղինակ՝ Ստեփան Դանիելյան
Արյան վրա քաղաքական PR

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արյան վրա քաղաքական PR.

Քաղաքականությունը բարոյական սահմաններ չի ճանաչում, այն կարող է և դիակապտությամբ զբաղվել. էմոցիաներ արթնացնող բոցաշունչ ելույթներ, դեմքերին կեղծ տխրություն, խաղ զգացմունքների վրա, զոհերի նկարների ֆոնին նկարահանումներ, մեծահոգաբար գրկախառնություններ ու համբույրներ զոհերի հարազատների հետ: Լավագույն կադրերը զոհերի փոքրիկ երեխաների հետ են ստացվում:

Նման նկարահանումների ժամանակ հրավիրվում են լավագույն օպերատորները և լուսանկարիչները` ճիշտ պահը, հուզիչ ժեստերը պետք է անմահացվեն կադրերում:

Քաղաքական տեխնոլոգների ներգրավումը խրախուսվում է:

Ըստ ճաշակի ելույթներում կարելի մեջբերումներ անել Աստվածաշնչից:

Ամերիկյան քաղաքական ֆիլմերում նման տեսարանները շատ են: Տարօրինակ կերպով այդ ֆիլմերում նման գործիչները բացասական հերոսներ են, հիշվող իրենց ցինիզմով:

Երբ սգո երթերը ինքնաբուխ են, դա մարդկայնորեն հասկանալի է և ընկալելի:

Սակայն երբ զոհերը վերածվում են քաղաքական PR -ի միջոցի, դա դիակապտություն է հիշեցնում:

Սակայն ամենակարևորը հանրային գնահատականն է. արդյոք հանրության համար դա ընդունելի՞ է, թե՞ ոչ»:

 

Լրահոս

Դիտել ավելին