Կարևոր իրադարձություններ

Հուլիսից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը

22 Փետրվար, 2019 21:16
Հուլիսից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը

Բնապահպանության նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագծերի փաթեթը, որով 01.07.2019 թվականից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը և 01.01. 2020 թվականից կսահմանվի հատուկ հարկ։

ՀՀ բնապհպանության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ըստ նախնական հետազոտության, այս միջոցառումը կբերի տոպրակների օգտագործման կտրուկ նվազեցմանը, իսկ 2022-ին նրանց վաճառքը Հայաստանում կարգելվի։

Մարտի 5-ին ժամը 17։00-ին Բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիպում բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ օրենքի նախագծերի փաթեթը քննարկելու նպատակով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին