Կարևոր իրադարձություններ

Արցախում ես տեսնում եմ մարզիչներ,ովքեր նվիրված են իրենց գործին.Նազիկ Ավդալյան

22 Փետրվար, 2019 20:54
Արցախում ես տեսնում եմ մարզիչներ,ովքեր նվիրված են իրենց գործին.Նազիկ Ավդալյան

Հանդիպմանը Ն. Աղաբալյանը ողջունել է Ն. Ավդալյանի այցն Արցախ: Նա ասել է, որ արցախցիները ևս միշտ հպարտացել են ծանրորդուհու հաջողություններով ու ձեռբերումներով: Նախարարն ընդգծել է, որ Ն. Ավդալյանն Արցախում շատ երկրպագուներ ունի:

«Դուք ձեր անցած ուղուվ ցույց եք տվել, որ պետք է ձգտել ու հասնել վերջնական հաղթանակի՝ կարողանալով հաղթահարել բոլոր փորձություններն ու անհաջողությունները: Մենք սպորտը դիտարկում ենք ոչ միայն մարզումների միջոցով կոփվելը, այլև օլիմպիական սկզբունքների դաստիարակումը»,-մասնավորապես ասել է նախարարը:
Խոսելով Արցախում սպորտի զարգացման գործում վարվող քաղաքականության մասին՝ Ն. Աղաբալյանն տեղեկացրել է, որ, շնորհիվ պետական քաղաքականության, վերջին տարիներին մարզական կյանքն Արցախում ավելի է աշխուժացել. արդյունքում՝ տարբեր մարզաձևերից Արցախն ունի խոստումնալից մարզիկներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նազիկ Ավդալյանն ասել է, որ Արցախ գալու իր նպատակը արցախցի երեխաներին իր՝ մարզիկի և մարզիչի փորձը փոխանցելն է:
«Ես շատ եմ ուզում, որ Արցախում ծանրամարտը զարգանա:

Արցախում ես տեսնում եմ մարզիչներ, ի դեմս ծանրամատր ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանի, ովքեր նվիրված են իրենց գործին և շահագրգիռ են, որ այդ սպորտաձևը զարգացում ապրի: Սպորտը մարդու մեջ բնավորություն է ձևավորում, կամքի ուժ, ձգտում դեպի վերջնական նպատակ: Սպորտում հաղթանակներ գրանցելու համար առաջին հերթին անհրաժեշտ է կամային որակներ, համապատասխան մարզագույք, հատուկ վերաբերմունք և խրախուսանքներ մարզիկներին:

Պարզապես, Արցախում կան մարզագույքի ձեռքբերման և մարզիչների խնդիրներ, որոնց լուծումը ևս կօգնի այս սպորտաձևի զարգացմանը: Արցախում կան խոստումնալից, հրաշալի երեխաներ: Հուսով եմ՝ այս սպորտաձևը կզարգանա այստեղ, և արցախցիները ևս մեծ հաջողություններ կգրանցեն»,-ասել է Ն. Ավդալյանը և ընդգծել, որ ինքը պարբերաբար լինելու է Արցախում և ամեն ինչով աշխատելու է օգտակար լինել արցախցի մարզիկներին:

Մեր այն հարցին, թե կնոջ համար հեշտ է լինել սպորտի բնագավառում, մեր զրուցակիցը պատասխանել է. «Ես համամիտ չեմ, որ ասում են ծանրամարտը կոպտացնում է կնոջը: Մարզումների ժամանակ կարող էս լինել մարզիկ, իսկ տանը՝ կին, մայր: Ներկայումս ես ժամանակավորապես չեմ զբաղվում սպորտով»:

Հանդիպման վերջում Ն. Աղաբալյանը Նազիկ Ավդալյանին իր ընտանիքի հետ հրավիրել է այս տարվա հունիսի 4-15-ն Արցախում անցկացվելիք «Եվրոպական ֆուտբոլի գավաթ 2019» առաջնությանը: Նա նաև խորհրդանշական նվերներ է հանձնել Նազիկ Ավդալյանին:

 

Լրահոս

Դիտել ավելին