Կարևոր իրադարձություններ

Պետրոս Ղազարյանը աշխատանքից ազատել է Հ1-ի «Լուրեր» ծրագրի մի քանի լրագրողների

22 Փետրվար, 2019 18:36
Պետրոս Ղազարյանը աշխատանքից ազատել է Հ1-ի «Լուրեր» ծրագրի մի քանի լրագրողների

Ամանորյա տոներից հետո՝ հունվարի 11-ին, Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նորանշանակ ղեկավար Պետրոս Ղազարյանը «Լուրեր» ծրագրի՝ երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մի քանի լրագրողների, այդ թվում՝ Լիանա Կարապետյանին ու Սիրանուշ Մուրադյանին, հետտոնական «անակնկալ» էր մատուցել՝ վերջիններիս աշխատանքից ազատվելու մասին ծանուցագրեր հանձնելով, որում նշված է, որ իրենց աշխատանքային պայմանագիրը լուծվում է 2019թ. մարտի 1-ից՝ հաստիքի կրճատման պատճառով։

Այդ կապակցությամբ հրավիրած ժողովի ընթացքում Պետրոս Ղազարյանն առաջատար լրագրողներին, ովքեր իրենց աշխատանքային կենսագրության ընթացքում նկատողություն անգամ չեն ունեցել, հայտարարել է, որ կրճատվում են, որովհետև հին են:

 

Լրահոս

Դիտել ավելին