Կարևոր իրադարձություններ

Ակունք գյուղում հետընտրական իրավիճակը շարունակում է լարված մնալ

22 Փետրվար, 2019 17:58
 Ակունք գյուղում հետընտրական իրավիճակը շարունակում է լարված մնալ

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում հետընտրական իրավիճակը շարունակում էր լարված մնալ։ Ընտրությւններից արդեն 5 օր է անցել, սակայն կրքերը չեն հանդարտվում։ Համայնքի բնակիչները պնդում են, որ հաղթած թեկնածու Նիկոլայ Խաչատրայնին հովհանավորում է պատգամավոր Հայկ Սարգսյանը: Բնակիչների խոսքով նույնիսկ հաղթած թեկանծուի հետևորդները դրա մասին բարձրաձայնել են. «Մեր մեջքին պատգամավոր կա կանգնած...»:

Shabat.am- ի հետ զրույցում պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց.

«Ճիշտն ասած առաջին անգամ եմ նման բան լսում, ում անունի հետ ասես կարող են նման խոսակցություններ կապել...»

Այնուհետև պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ լավ չի լսվում և հեռախոսն անջատեց:

 

 

Լրահոս

Դիտել ավելին