Կարևոր իրադարձություններ

Վթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ

21 Փետրվար, 2019 21:54
Վթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ

Կոտայքի մարզում՝ Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում,ժամը 18:00-ի սահմաններում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ, 35-ամյա Սուրեն Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի 35 TV 020 համարանիշի և Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ, 59-ամյա Լյովա Շարաֆյանի վարած ВАЗ 2102 մակնիշի 35 RA 996 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Լ. Շարաֆյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 56-ամյա Արմինե Շարաֆյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին