Կարևոր իրադարձություններ

Չունեմ առնչություն ոչ մի բրոկերական գրասենյակի հետ․ ՊԵԿ նախագահի տեղակալ

20 Փետրվար, 2019 21:18
Հեղինակ՝ Շուշան Ներսիսյան
Չունեմ առնչություն ոչ մի բրոկերական գրասենյակի հետ․ ՊԵԿ նախագահի տեղակալ

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Դատելով վերջին շրջանում իմ անձին վերագրվող տարբեր կեղծ լուրերից, որոնցից վերջինը վերաբերում է նորաստեղծ մաքսային միջնորդական կազմակերպության իրական շահառու լինելուն` կարելի է եզրակացնել, որ իմ գործունեությունը շատ մարդկանց խանգարում է։ Հետաքրքիր են նաև “որոշ” մաքսային միջնորդների շրջանակներում տարածված խուճապահար խոսակցությունները, որոնցից կարելի է փաստել, որ աշխատանքս գնում է ճիշտ ուղղությամբ։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ չունեմ առնչություն ոչ մի բրոկերական գրասենյակի հետ և պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում չեմ զբաղվելու ոչ մի ձեռնարկատիրական գործունեությամբ։ Կոչ եմ անում համապատասխան մարմիններին անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել իմ գործունեությունը և առաջարկում եմ իմ լիակատար համագործակցությունը՝ սկսած ֆինանսական միջոցների մասին տեղեկություն տրամադրելուց, մինչև անձնական հեռախոսի տվյալների ուսումնասիրություն:

 

Լրահոս

Դիտել ավելին