Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարում է օրհներգի բառերի մրցույթ (տեսանյութ)

20 Փետրվար, 2019 17:05
Հեղինակ՝ Ալեն Սիմոնյան
Ալեն  Սիմոնյանը հայտարարում է օրհներգի բառերի մրցույթ (տեսանյութ)

«Իմ կողմից ստեղծվել է նոր օրհներգի մշակման աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են շատ հայտնի և պատկառելի մարդիկ՝ Տեր Ասողիկ, Դանիել Երաժիշտ, Արամ Սաթյան, Էդվարդ Միլիտոնյան, Նիկոլայ Կոստանյան, Արմինե Գրիգորյան, Հենրիկ Հովհաննիսյան, Ֆելիքս Բախշյան, Դավիթ Գյուրջինյան, Ալեն Սիմոնյան, հնարավոր է՝ կազմը համալրվի։ Աշխատանքային խումբը հայտարարում է մրցույթ՝ Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի բառեր գրելու վերաբերյալ։ 2 ամիս անց այս խումբը կամփոփի մրցույթի արդյունքները և կներկայացնի օրհներգի նոր տարբերակը, որը, սակայն, չի մտցվելու ԱԺ օրակարգ, այն կմնա հայ ժողովրդի մտքում։ Երբ ժամանակը գա, մենք այդ թեմային նորից կվերադառնանք»,-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանը պարզաբանեց, որ մրցույթը տևելու է 2 ամիս և ավարտվելու է ապրիլի 30-ին, մասնակցելու համար ցանկացողները կարող են իրենց տարբերակները ուղարկել [email protected] էլ․հասցեին կամ ուղարկել Բաղրամյան 19՝ Ալեն Սիմոնյանի գրասենյակ, ինչպես նաև հնարավոր է այն տանել կամ ուղարկել Արամ Խաչատրյանի թանգարան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին