Կարևոր իրադարձություններ

Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

20 Փետրվար, 2019 15:34
Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Փետրվարի 20-ին, ժամը 12:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: Ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները շտապօգնության բժշկին տեղափոխել են հիվանդի տուն, որից հետո բժշկին և հիվանդին մոտեցրել են շտապօգնության մեքենային:

 

 

Լրահոս

Դիտել ավելին