Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532,5
    540,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Արտախորհրդարանական 10 միավորվել են՝ փոխելու Սահմանադրությունը

19 Փետրվար, 2019 23:32
Արտախորհրդարանական 10 միավորվել են՝ փոխելու Սահմանադրությունը

Արտախորհրդարանական տասը ուժեր միավորվել են «Նոր Սահմանադրություն» նախաձեռնության շուրջ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեցին «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Լուսինե Հարոյանը, «Հայ կառուցողական կուսակցություն» նախագահ Անդրիաս Ղուկասյանը և «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ Գեւորգ Հովսեփյանը։

Նրանք հայտնեցին, որ «Ազգային առաջընթաց», «Հայ կառուցողական կուսակցություն» , «Արդարություն», «Գործարար», «Հայք հայկազուններ», «Նժդեհյան ցեղակրոն», Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ կուսակցությունների, «Զարթոնք» գաղափարաքաղաքական խմբի, «Ժողովրդի ձայնի», «Հայ մասնագետների խորհուրդի» միջեւ ստորագրվել է հուշագիր։

Լուսինե Հարոյանն իր հերթին նշեց, որ սա նմանատիպ առաջին դեպքն է, երբ հարթակ է ստեղծվում համաժողովրդական կոնսոլիդացման համար. 

«Մինչեւ հիմա տեսել ենք, որ իշխող կուսակցությունը հրավիրել է մասնագետների, որոնք այդ պահին հարմար որոշակի օրենսդրական ակտեր են մշակել, եւ շատ հաճախ Սահմանադրությունը սպասարկել է հենց այդ կուսակցությունների շահերը: Սահմանադրությունը պետք է փոխել հանրային լայն քննարկումների արդյունքում: Կուսակցությունները չպետք է գրեն Սահմանադրությունը»,- ասաց Լուսինե Հարոյանը։

Անդրիաս Ղուկասյանն էլ շեշտեց՝ Մայր օրենքը պետք է համապատասխանի մարդկանց մտածելակերպին. ««Մենք ստեղծելու ենք հարթակ, որ բոլորը ներկայացնեն իրենց առաջարկները, եւ դրանք դնենք հանրային լայն քննարկման: Ներկայիս Սահմանադրության մեջ շատ թերություններ կան»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին