Կարևոր իրադարձություններ

Ավստրիական հեղինակավոր Society ամսագիրը անդրադարձել է Հայաստանին

19 Փետրվար, 2019 18:43
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Ավստրիական հեղինակավոր Society ամսագիրը  անդրադարձել է Հայաստանին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ավստրիական հեղինակավոր Society ամսագիրը 12.2018-06.2019 ամիսների թողարկման մի մասը նվիրել է Հայաստանին: Համարում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Վիեննայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հարցազրույցների հետ նաեւ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հարցազրույցն է, ինչպես նաև՝ հոդված Երևանի մասին: 
Society-ն Ավստրիայի «Արտաքին քաղաքականության և Միավորյալ ազգերի» ընկերակցության կիսամյակային հանդեսն է, որը լույս է տեսնում յուրաքանչյուր տարվա դեկտեմբերին և հունիսին: Հանդեսի համարները տարածվում են ավստրիական ավիաընկերությունների օդանավերում և բարձրակարգ հյուրանոցներում»:

 

Լրահոս

Դիտել ավելին