Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախագահը կողմնակից չէ կիսանախագահական մոդելին անցում կատարելուն

19 Փետրվար, 2019 16:33
ԱԺ նախագահը կողմնակից չէ կիսանախագահական մոդելին անցում կատարելուն

Այսօր լրագրողների հետճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ասաց, որ ամենևին կողմնակից չէ կիսանախագահական կառավարման մոդելի անցում կատարելուն՝ անդրադառնալով նախորդ շաբաթ ՀԱԿ-ի առաջարկած սահմանադրական փոփոխություններ կատարելուն.«Կարծում եմ, որ պետք է շարունակել առաջ գնալ: Հիմա ունենք խորհրդարանական համակարգ ու պետք է ամեն ինչ անենք այդ համակարգի առաջ գնալու համար: Սահմանադրական փոփոխություններ հնարավոր են, թեև կարծում եմ, ոչ այդպիսի մասշտաբային փոփոխունների տեսքով, որ երկիրը խորհրդարանականից անցում կատարի կիսանախագահականի»:

ԱԺ նախագահը չհերքեց՝ քաղաքական թիմի օրակարգում Սահմանադրական փոփոխությունների հարցը կա, մինչդեռ կոնկրետ կետեր դժվարացավ նշել.«Շրջանական առայժմ հստակեցվում է»:

ԱԺ նախագահը չբացառեց, որ քննարկման հարցերի շրջանակում կարող է անդրադարձ լինել նաև նախագահի լիազորությունների հարցին:

 

Լրահոս

Դիտել ավելին