Կարևոր իրադարձություններ

Համաձայն չենք, որ մարտի 1-ի հրամանագիրը պատրաստի մեղադրական եզրակացություն է․ Արամ Օրբելյան

19 Փետրվար, 2019 15:00
 Համաձայն չենք, որ մարտի 1-ի հրամանագիրը պատրաստի մեղադրական եզրակացություն է․ Արամ Օրբելյան

«Ռոբերտ Քոչարյանի գործի նյութերը բավականին մեծ ծավալ են կազմում։ 13 արկղ, չհաշված վիդեոները։ Հիմա դա ընթերցելու գործընթացի մեջ ենք։ Մենք խնդրել էինք ոնց պրակտիկայում է՝ յուրաքանչյուր հատորի համար 1 օր, բայց երեկ եմ իմացել, որ 50 օրվա մասին էր խոսքը։ Կարծում ենք, որ ժամկետն ավելի քիչ է, քան ընդունված է պրակտիկայում, օրենքով ոչ մի կերպ կարգավորված չէ։ Հիմա պետք է փորձենք հասցնենք կարդանք այնքան որքան կհասցնենք, հետո կդիմենք դատարան, հակառակ դեպքում ՝ արդար դատաքննության իրավունքը կխաթարվի»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքն առաջադրվել է երկու հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում և կաշառք ստանալուն ․ «Կաշառքին դեռ չեմ անդրադարձել, կնայեմ, կարծում եմ միջնորդությունների կարիք կլինի։ Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ առաջանում է հետևյալ կազուսային իրավիճակը։ Վեճը գլոբալ առումով այնքան փաստական հագամանքների մասին չէ, ինչքան՝ իրավական վերլուծության։ Երեկ հաղորդումներից մեկի ժամանակ կարծիք հնչեց, որ մարտի 1-ի հրամանագիրը պատրաստի մեղադրական եզրակացություն է, ինչի հետ մենք ընդհանրապես համաձայն չենք։ Այսինքն, եթե մենք ընդունում ենք, որ մարտի 1-ի հրամանագիրը՝ արտակարգ դրություն մտցնելու հրամանագիրը, դա մեղադրանքի համար բավարար հիմք է, ուրեմն մտացած փաստաթղթերը կարող ենք չքննարկել, որովհետև այդ փաստաթղթերի իսկությունը մենք չենք էլ վիճարկում։ Այլ հարց է , որ մենք համոզված ենք, որ այդպես չէ։ Այսինքն ամսի 1-ի հրամանը իրավաչափ է , չի կարող դիտարկվել որպես սահմանադրականմ կարգի տապալում։

Բավականին մեծ քանակությամբ փաստական տվյալներ ՝ 76 հատոր․ Երևան քաղաքում բանակը գործառույթ է իրականացրել ամսի 1-ի հրամանով։ Հիմա եթե հանցագործություն ա, դա հանցագործություն է, ուրիշ հարց է, որ մենք էլ ենք ասում, որ ոչ մի հոդվածով դա հանցագործություն չի։

Հիմա ամբողջ քննարկումը հեռուստատեսությամբ տարվում է այն ուղղությամբ, որ դա հանցագործություն է, արդյո՞ք ապացուցվել է, թե՞ ոչ։ Մենք առաջին օրվանից ասել ենք, եթե դա հանցագործություն է, մի չարչարվեք ապացուցել, երկու օրում կարաք ավարտեք։ Այսինքն, որ զինված ուժերը Երևան քաղաքում իրականացրել են հասարակական կարգի պահպանման գործառույթ, ամսի 1-ի հրամանով,  ոնց որ թե չվիճարկվող գործառույթ է լայն իմաստով առնվազն  հրամանագրում դա ուղիղ գրված է։ Հիմա ուրիշ հարց է ինչ ծավալով են գրավել, շենքերը  պահպանել են, թե՞ ոչ, բայց լրիվ իրավաչափ գործողություններ են, ինչի համար անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության»,- ասաց Արամ Օրբելյանը։

Ինչ վերաբերվում է նոր միջնորդություններին, Օրբելյանն ասաց, որ նոր միջնորդություններ կլինեն․ «Կոնկրետ ինչի՞ հետ կապված և ո՞նց,  այս պահին չեմ կարող ասել, չի բացառվում, որ որոշ հարցերով դիմենք դատարան մինչև ավարտը։ Այս պահին դեռ չեմ կարող ասել, որովհետև առանձին ապացույցի քննարկման խնդիր չի, ինչքան այդ ապացույցների ամբողջական և մեկը մյուսի լույսի ներքո դիտարկելու խնդիրը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին