Կարևոր իրադարձություններ

Խուլիգանություն մայրաքաղաքի փաբերից մեկում

19 Փետրվար, 2019 13:22
Խուլիգանություն մայրաքաղաքի փաբերից մեկում

Փետրվարի 18-ին` ժամը 01:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն խուլիգանության վերաբերյալ ահազանգ է ստացվել:
Նույն օրը` ժամը 01:30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի ծառայողները Թումանյան փողոցում գտնվող փաբերից մեկից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 5 երիտասարդի: Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ փամփշտատուփով, որի մեջ եղել է 2 փամփուշտ:

Ժամը 01:45-ին հիշյալ փաբի տնօրենից ոստիկանությունում հաղորդում է ընդունվել, որ նույն օրը` ժամը 00:03-ին, փաբում 5 երիտասարդներ դիտավորությամբ խաթարել են փաբի բնականոն աշխատանքը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ և դիտավորությամբ վնասել փաբի գույքը:

Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել են ԴԲ և դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին