Կարևոր իրադարձություններ

«Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

19 Փետրվար, 2019 11:09
«Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ փետրվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցի բակում հայտնաբերել են Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 83-ամյա Մկրտիչ Բարսեղյանի դին, ով նշված հիվադանոցում բուժում էր ստանում և նա իրեն 6-րդ հարկից ցած է նետել։ Փաստի առթիվ քննիչ Տ. Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին