Կարևոր իրադարձություններ

Հայաստանը ցանկանում է Ռուսաստանից ձեռք բերել 12 միավոր Су-30СМ կործանիչ․ Տոնոյան

18 Փետրվար, 2019 11:35
Հայաստանը ցանկանում է Ռուսաստանից ձեռք բերել 12 միավոր Су-30СМ կործանիչ․ Տոնոյան

Հայաստանն ընդհանուր առմամբ կցանկանար ստանալ Ռուսաստանից 12 միավոր Су-30СМ կործանիչ։ Այս տարվա վերջին եւ 2020 թվականի սկզբին մենք նախատեսնում ենք ստանալ 4 միավոր ռուսական Су-30СМ կործանիչ: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մենք շարունակում ենք բանակցությունները Су-30СМ կործանիչների հաջորդ խմբաքանակի մասով: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ պատրաստ կլինեն այդ օդանավերը: Առաջին խմբաքանակը մենք պլանավորում ենք ստանալ այս տարվա վերջին, կամ ամենաուշը՝ հաջորդ տարվա սկզբին»,-ասել է Տոնոյանը:

Հարցին ընդհանուր առմամբ քանի միավոր Су-30СМ կործանիչներ է նախատեսում ստանալ Հայաստանը Տոնոյանը պատասխանել է՝ մի էսկադրիլիա (12 միավոր):
 

Լրահոս

Դիտել ավելին