Կարևոր իրադարձություններ

Սիրիայի նախագահն Էրդողանին անվանել է «Ամերիկայի փոքր ծառա»

17 Փետրվար, 2019 22:51
Սիրիայի նախագահն Էրդողանին անվանել է «Ամերիկայի փոքր ծառա»

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը քաղաքային խորհուրդների առաջ ունեցած իր ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «Ամերիկայի փոքր ծառա», գրում է РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ սիրիական սահմանադրական հանձնաժողովի երկրորդ կեսն ընդդիմությունից ներկայացնում է ոչ թե սիրիական ժողովրդի, այլ Թուրքիայի տեսակետը:

«Կա մյուս կողմը, որը պետք է ներկայացնի սիրիացի ժողովրդի այն հատվածին, որը համաձայն չէ պետության տեսակետի հետ: Սակայն, ինչպես գիտեք, այդ կողմը ներկայացնում է թուրքական պետությունը: Նրանք չեն ներկայացնում ո՛չ իրենց, ո՛չ սիրիացի ժողովրդին: Հարց՝ արդյո՞ք մենք այդ հանձնաժողովում քննարկում ենք սիրիական սահմանադրությունը, թե թուրքական»,- նշել է Ասադը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին