Կարևոր իրադարձություններ

Անհայտ կորած տղամարդուն 5 օր հետո մահացած են գտել

17 Փետրվար, 2019 20:18
Անհայտ կորած տղամարդուն 5 օր հետո մահացած են գտել

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 17-ին, վաղ առավոտից շարունակել են Մեղրի քաղաքի բնակիչ, 82-ամյա Բենիկ Սարգսյանի որոնողական աշխատանքները: Վերջինս այս տարվա փետրվարի 11-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից:

Ոստիկանները քաղաքացիների հետ համատեղ 5 օր շարունակ որոնողական աշխատանքները սկսում էին առավոտյան ժամը 08:00-ից և ավարտում մինչև մութն ընկնելը ու այդ աշխատանքները ղեկավարում էին բաժնի պետ Ա. Մինասյանն ու բաժնի պետի օպերգծով տեղակալ Հայկ Բաբայանը: Ոստիկանները սանրել են ահռելի մի հատված՝ 30-40 կմ-ից ավելի: Նրանց օգնության են հասել նաև Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապայն զորքերի N զորամասի ծառայողները՝ իրենց հատուկ շներով և օգտագործվել է նաև դրոն:

Կայքի տեղեկություններով՝ մահացածի դին հայտնաբերվել է Տաշտուն գյուղի վարչական տարածքում գտնվող ձորում՝ ամբողջովին սառած վիճակում: Դին տեղափոխելու համար ոստիկաններին օգնության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Անհայտ կորած տղամարդուն 5 օր հետո մահացած են գտել

 

 

Լրահոս

Դիտել ավելին