Կարևոր իրադարձություններ

Ստամբուլում կայացած Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում Լևոն Աղասյանը`չեմպիոն է դարձել

17 Փետրվար, 2019 12:41
 Ստամբուլում կայացած  Բալկանյան երկրների աթլետիկայի  առաջնությունում Լևոն Աղասյանը`չեմպիոն է դարձել

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթող է ճանաչվել Ստամբուլում կայացած աթլետիկայի Բալկանյան երկրների թվով 24-րդ փակ առաջնությունում:

Մեր մարզիկը 16.71մ արդյունքով զբաղեցրել է առաջին հորիզոնականը և արժանացել ոսկե մեդալի: Երկրորդ տեղում հանգրվանել է ադրբեջանցի Նազիմ Բաբաևը 16,68մ. արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Թուրքիայի ներկայացուցիչ Ջան Օզիփեկը` 16,21 արդյունքով:

Նշենք, որ Լևոն Աղասյանը 4-րդ անգամ է հաղթող ճանաչվում այս մրցումներում:

 

Լրահոս

Դիտել ավելին