Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    539
    547

  • RUB

    7,47
    7,67

Կարևոր իրադարձություններ

 

Միջադեպ է տեղի ունեցել Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցում.168.am

17 Փետրվար, 2019 11:09
Միջադեպ է տեղի ունեցել Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցում.168.am

Միջադեպ է գրանցվել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, հաղորդում է 168.am-ը:

Միջադեպի մասնակից կողմերից մեկը եղել է վիրաբուժական կլինիկայի ղեկավար Մուշեղ Միրիջանյանը, ով, ի դեպ, Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի հայրն է: Կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ հիվանդի եւ պրոֆեսոր Միրիջանյանի միջեւ ծավալված էմոցիոնալ խոսակցությունը վերածվել է ձեռնամարտի, միջանցքում տարածված աղմուկից անմիջապես հավաքվել են բաժանմունքի մյուս բժիշկները եւ միջամտել են քաշքշուկին:

Նույն աղբյուրի պնդմամբ՝ միջադեպը լուրջ արձագանք է գտել պրոֆեսորի կոլեգաների ու բուհական դասախոսների շրջանում, դեպքի մասին տեղեկացրել են նաեւ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին:

Ընդհուպ համալսարանական էթիկայի հանձնաժողովը երեկ նիստ է հրավիրել, բ.գ.դ պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանի վարքագիծը՝ որպես համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչի, քննարկման նյութ է դարձել հանձնաժողովի անդամների շրջանում:

Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը չհերքեց միջադեպի մասին մեր տեղեկատվությունը:

«Քաղաքացին կոպիտ ձեւով մտել է բժշկի սենյակ, պահանջել, որ առաջինն իրենց հիվանդը պիտի վիրահատական միջամտության ենթարկվի, բաժանմունքի վարիչ պրոֆեսոր Միրիջանյանը հանգիստ տոնով բացատրել է նրան, որ գոյություն ունի որոշակի ընթացակարգ, եւ հետեւապես՝ իրենք պիտի որոշեն վիրահատությունների առաջնահերթությունը: Նրանք էլ՝ բա չէ, պնդում ենք, առաջինը հենց մեր հիվանդին պիտի վիրահատեք»,- պարզաբանեց Շուշան Դանիելյանը:Հարցապնդմանը՝ այդուհանդերձ եղե՞լ է միջադեպ, թե՞ ոչ, նա անուղղակիորեն հաստատեց լուրը՝ ասելով, որ ամեն դեպքում հիվանդը բարեհաջող վիրահատվել է, հիմա նա լավ ինքնազգացողություն ունի, իսկ հիվանդի հարազատները հետո մոտեցել, ներողություն են խնդրել պրոֆեսոր Միրիջանյանից իրենց վարքագծի համար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին