Կարևոր իրադարձություններ

Այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում սահմանին ծառայող 20 ժամկետային զինծառայողնների օրհնության կարգ է կատարվել

16 Փետրվար, 2019 23:03
Այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում սահմանին ծառայող 20 ժամկետային զինծառայողնների օրհնության կարգ է կատարվել

Այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում երիտասարդների, ինչպես նաև սահմանին ծառայող 20 ժամկետային զինծառայողնների օրհնության կարգ է կատարվել: Պատարագից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ լավագույն զինվորների պարգևատրման արարողությունը:

Նավասարդ Սրբազանը Ս. Սարգսի տոնի առթիվ պարգևատրեց սահմանային գծում մարտական հերթապահություն իրականացնելիս առավել աչքի ընկած 20 զինվորներին:

Ս. Սարգիս զորավարի խորհրդանշական խաչերի և դրամական պարգևների արժանացան 20 զինվորներ:

Նրանց ցուցակը տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ցուցակում ընդգրկված էին զինվորներ՝ ամբողջ Հայաստանից և Արցախից: Միջոցառումից հետո զինվորները հարազատների հետ տուն են գնացել` նրանց որպես խրախուսում տրվել է նաև 7 օրյա արձակուրդ, որից հետո նրանք նորից կանցնեն հայրենիքի պաշտպանության գործին: 

 

Լրահոս

Դիտել ավելին