Կարևոր իրադարձություններ

Երևանում վթարվել է թիվ 4 երթուղին սպասարկող ավտոբուսը

16 Փետրվար, 2019 12:46
Երևանում վթարվել է թիվ 4 երթուղին սպասարկող ավտոբուսը

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում շղթայական ավտովթար է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Արդեն մի քանի ժամ է ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել. Դիտահորից հոսող կոյուղաջուրը Գայի պողոտայի մի ահագին հատված վերածել է սահադաշտի, ճանապարհը դարձնելով դժվարանցանելի, ինչի հետեւանքով բախվել են Opel Astra մակնիշի 34 SP 117 համարանիշի, Toyota Corolla մակնիշի 34 QS 884 համարանիշի, Mercedes մանկինշի 34 PQ 264 համարանիշի եւ թիվ 4 երթուղին սպասարկող 2771 Պ համարանիշի ավտոբուսը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Բախման հետեւանքով Mercedes-ը շրջվել եւ հանդիպակաց վիճակում հայտնվել է բետոնե եզրաքարի վրա։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է սառույցը եւ անգամ մի քանի ավտոմեքենաներ նույնպես բախվել էին, սակայն վարորդները, չսպասելով ապահովագրական ընկերությունների ու Ճանապարհային ոստիկանների ժամանմանը, իրենց ավտոմենքենաները հեռացրել էին դեպքի վայրից։

Bogdan ավտոբուսի վարորդն էլ նշել է. «Ճանապարհը լրիվ սառած էր։ 20 հոգուց ավելի պասաժիր ունեի։ Եթե ճիշտ չկողմնորոշվեի, կարող է ավտոմեքենան շուռ գար, քանի որ ճանապարհը անտանելի սառած էր»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին