Կարևոր իրադարձություններ

Հնարավոր է՝ ուսանողներն ուսման վարձը վճարեն ամսական կտրվածքով

15 Փետրվար, 2019 19:06
Հնարավոր է՝ ուսանողներն ուսման վարձը վճարեն ամսական կտրվածքով

ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 15-ին, դրական եզրակացություն տվեց  Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով սահմանվում է, որ վճարովի հիմունքներով սովորող ուսանողները հնարավորություն են ստանում ուսման վարձը վճարել ամեն ամիս կամ եռամսյակներով:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրենք առարկություն չունի նախագծի վերաբերյալ:

Վերոնշյալ նախագիծն առաջիկայում  կներկայացվի Ազգային ժողով: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին