Կարևոր իրադարձություններ

«Էս քայլով պարզ է դառնում, թե որտեղից են նրանք ֆինանսավորվում»․ Դավիթ Ափոյանը՝ «Ռեստարտ»-ի և Սորոսի մասին

15 Փետրվար, 2019 16:40
«Էս քայլով պարզ է դառնում, թե որտեղից են նրանք ֆինանսավորվում»․ Դավիթ Ափոյանը՝ «Ռեստարտ»-ի և Սորոսի մասին

Մենք դրամաշնորհներին վատ գնահատական չենք տալիս, բայց կան դրամաշնորհներ, որոնք ունեն ուղվածություններ-քարոզչություններ, որոնք իրականում այլ բան են, բայց փաստաթղթավորված այլ բան է նշված: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը` անդրադառնալով Սորոսի հիմնադրամի կողմից գրանտի տեսքով Ռեստարտ գիտակրթական հիմնադրամին 20.000$ գումար փոխանցելուն:

«Մենք տեղյակ ենք այդ հիմնադրամից: Հիմնադրամն ունի շատ հանգույցներ քաղաքական գործունեության: Վերջին ժամանակներում բազմիցս խոսվել է այն տարօրինակ աղբյուրների մասին, որտեղից «Ռեստարտը» ֆինանսավորվում է:Նրանք ունեն Մաշտոցի պողոտայում վարձակալած տարածք, բայց թե որտեղից են այդ տարածքի վարձակալության համար գումար տալիս, ոչ մեկը տեղյակ չէր, և նրանք էլ չէին հրապարակում ֆինանսական միջոցների մասին տվյալները: Էս քայլով պարզ է դառնում, թե որտեղից են նրանք ֆինանսավորվում»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ նկատի ունեք գրելով՝ «Բայց մենք հո գիտենք, թե ինչով է Ռեստարտ նախաձեռնությունը զբաղված ԵՊՀ-ում»,- Ափոյանը պատասխանեց․

«Ռեստարտի պայքարները միշտ եղել են անձնավորված, որևէ լուծումներ չեն եղել, հակառակը՝ նրանք միշտ փորձել են ցեխ շպրտել:Եթե փորձենք որևէ մեկով անձնավորել ԵՊՀ-ն և համալսարանի վրա ցեխ շպրտել՝ ունենալով շահադիտական նկատառումներ, արդար չի լինի»

Հիշեցնենք,որ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ նշվում էր, որ Սորոսի հիմնադրամը գրանտի տեսքով 20.000$ գումար է փոխանցել Ռեստարտ գիտակրթական հիմնադրամին: Գրանտի տրամադրման պաշտոնական նպատակն է խրախուսել ԵՊՀ ուսանողների մասնակցությունը բուհի կառավարմանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին