Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

15 Փետրվար, 2019 10:50
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 01:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Արմեն Ավետիսյանի վարած MAZDA մակնիշի 20 MI 088 համարանիշի, Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Հասմիկ Գորգինյանի վարած MAZDA մակնիշի 10 PL 007 համարանիշի, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 31-ամյա Գեղամ Թառլամազյանի վարած TOYOTA մակնիշի 35 GA 379 համարանիշի, Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Հայկ Ենգիբարյանի վարած KIA մակնիշի 35 ZL 053 համարանիշի եւ Գյումրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Ռուդիկ Խաչատրյանի վարած TOYOTA մակնիշի 57 RR 555 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով վարորդներից Ա. Ավետիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Արմենիա բժշկական կենտրոմ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Գոռ Խաչատրյանն ու Արսեն Հակոբյանը: Օպերատիվորեն ժամանել են նաեւ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է վարորդներից Ա. Ավետիսյանը, ով ընդունել է իր մեղավորությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին