Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը բերման է ենթարկել կին թմրամոլի. տեսանյութ

14 Փետրվար, 2019 11:10
Ոստիկանությունը բերման է ենթարկել կին թմրամոլի. տեսանյութ

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները:

Փետրվարի 11-ին, ժամը 22-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով, Վանաձորի Վարդանանց փողոցից քրեական հետախույզները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Ալավերդիի բնակիչ Աննա Տիրացվյանին:

Զննությամբ նրա պայուսակից հայտնաբերվել է թղթե փաթեթ` կանեփ թմրամիջոցին նմանվող չորացված, մանրացված զանգվածով:

Տիրացվյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում իրեն, քաղել է, Վանաձորի ավտոկայանի մոտից, չորացրել ծխելու համար: Հայտնաբերվածն առգրավվել է:

Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն:

Հետաքննությունը շարունակվում է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին