Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվողի

13 Փետրվար, 2019 21:54
Ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվողի

Փետրվարի 13-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հայտնաբերել և գլխավոր վարչություն բերման են ենթարկել Սևակ Անդրիասյանին։


Երևանի բնակիչ, 31-ամյա Անդրիսյանը նախորդ տարվա հունիսի 19-ից հետախուզվում էր իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել էին սուբուտեքսի կիսված դեղահաբերի 19 կտոր և դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։ Նա ձերբակալվել էր, ապա ստորագրությամբ բաց թողնվել, ինչից հետո թաքնվել էր քննությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին