Կարևոր իրադարձություններ

Սահմանվել է մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը

13 Փետրվար, 2019 20:45
Սահմանվել է մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը

Կառավարության փետրվարի 14-ի նիստի օրակարգային չզեկուցվող հարցերի թվում է «Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը: 

«Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան` կառավարությունը որոշում է հաստատել հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:

Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների (ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված 10-րդ վերանայված վիճակագրական դասակարգչի) ցանկը հետևյալն է.

1. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ 
2. Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ 
3. Տրամադրության ( աֆեկտիվ) խանգարումներ 
4. Սովորույթի և հակումների խանգարումներ 
5. Մտավոր հետամնացություն 
6. Հոգեկան և վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով 
7. Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն։

 

Լրահոս

Դիտել ավելին