Կարևոր իրադարձություններ

Մոտ 130 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է. Փաշինյան

12 Փետրվար, 2019 19:20
Մոտ 130 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է. Փաշինյան

«Եթե հիշում եք, մենք Հարկային օրենսգրքում որոշակի փոփոխություններ արեցինք, որի արդյունքում ժամկետանց վարկերի վերակառուցման ընդարձակ հնարավորություններ ստեղծեցինք, և դրա արդյունքում արդեն մոտ 130 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է, և այս մարդկանց մեծ մասը գյուղացիական վարկեր վերցնող մեր հայրենակիցներն են», – այս մասին ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դրանից բացի, Փաշինյանը հիշեցրել է, որ կառավարությունն իրականացնում է վարկերի տոկոսադրույքների նվազեցման քաղաքականություն, և երրորդը՝ կառավարությունն ունի վարկերի սուբսիդավորման ծրագիր և աշխատում է այդ սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի ծավալը մեծացնելու ուղղությամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին