Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը փաստացի Հայաստանին գազը մատակարարում է զեղչով․ Գրիգորի Կարասին

11 Փետրվար, 2019 20:36
Ռուսաստանը փաստացի Հայաստանին գազը մատակարարում է զեղչով․ Գրիգորի Կարասին

«Հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերություններն ընդգրկում են բոլոր ոլորտները և չեն սահմանափակվում ռուսական գազի մատակարարման գնագոյացմամբ»,- ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը RIA Novosti գործակալությանը տված հարվազրույցում՝ անդրադառնալով Ռուսաստանի՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերություններին։

Կարասինը հիշեցրել է, որ նախորդ պայմանագրի ժամկետը լրացել է 2018-ի դեկտեմբերի 31-ին, 2019-ի համար կնքված պայմանագրի համաձայն՝ Հայաստանին գազ մատակարարվում է 1000 խմ-ն 165 դոլարով։

«Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյան նշել է, որ համաշխարհային գների համեմատ Ռուսաստանը Հայաստանին գազ մատակարարում է «արտոնյալ պայմաններով։ Պետք է ընդգծել, որ ռուսական արտահանողը չի փոփոխել հաշվարկը կապված կալորիականության հետ (մեր կողմից մատակարարվող գազը տարբերվում է բարձր ջերմային հզորությամբ)։ Դա էլ իր հերթին ենթադրում է հավելյալ առևտրային զեղչ, որն արտացոլում է երկու երկրների միջև առկա դաշնակցային հարաբերությունները։ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազը՝ մոտ 2 մլրդ խմ) ամբողջությամբ բավարարում է հանրապետության սպառումը»,- ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին