Կարևոր իրադարձություններ

«Մանվել Գրիգորյանը Էջմիածնի որևէ տարածք այս պահին չի հանձնել քաղաքին»

11 Փետրվար, 2019 14:40
«Մանվել Գրիգորյանը Էջմիածնի որևէ տարածք այս պահին չի հանձնել քաղաքին»

Եթե համայնքի ղեկավարի կողմից կա խիստ քաղաքական կամք, որպեսզի բյուջեն չմսխվի, դա չի լինի։ Հավատացնում եմ, որ Էջմիածնում կա այդ կամքը. լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է  էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

Քաղաքապետի վստահեցմամբ՝ քաղաքի այն փոսերը, որոնք առաջացել են նախկին վատ ասֆալտապատման հետևանքով, մոտ օրերս կփակվեն, սակայն գլոբալ հիմնանորոգումը սկսելու են մայիս-հունիս ամիսներին։  Կա՞ արդյոք նորոգման համար գումար՝ Դիանա Գասպարյանը հաստատել է, բայց նաև հայտնել, որ  օգտվելու են նաև սուբվենցիոն ծրագրերից։

Հարցին՝ արդյոք ճի՞շտ են տեղեկությունները՝ կապված Մանվել Գրիգորյանի տարածքների՝ պետությանը հանձնելու մասին, քաղաքապետն ասաց, որ լսել է նման լուրերի մասին, սակայն Էջմիածնի որևէ տարածք այս պահին չի հանձնվել քաղաքին։

«էջմիածինը վերադարձել է բնականոն կյանքին, այսօր տարբեր առիթներով կարող են ցույցեր լինել, ոչինչ ասել չենք կարող։ Այս պահին նման միտում, կարծես թե, չկա»։

 

Լրահոս

Դիտել ավելին