Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Սարատակ գյուղի դպրոցում

11 Փետրվար, 2019 10:26
Հրդեհ է բռնկվել Սարատակ գյուղի դպրոցում

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարատակ գյուղի դպրոցի դասասենյակներից մեկում և տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:51-ին, մարվել՝ 06:46-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ), առաջին հարկում գտնվող տնօրենի աշխատասենյակը՝ գույքով (մոտ 30 քմ), տնօրենի աշխատասենյակի դուռը, 2 պատուհան, աշխատասենյակին կից 2 դուռ, ջերմահարվել են 2 չհրկիզվող պահարան և 2 պատուհան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին