Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    536,5
    544,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

 

«Արագած» ռեստորանի բակում՝ ձկների համար նախատեսված լողավազանում դի է հայտնաբերվել

10 Փետրվար, 2019 16:13
«Արագած» ռեստորանի բակում՝ ձկների համար նախատեսված լողավազանում դի է հայտնաբերվել

Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 12:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում՝ «Արագած» ռեստորանային համալիրի բակում՝ ձկների համար նախատեսված լողավազանում տղամարդու դի կա:

Նմանատիպ ահազանգ հնչել է նաև ոստիկանության Ապարանի բաժնում: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ապարանի բաժի օպերատիվ խումբը:

Ոստիկաններն ու փրկարարները լողավազանից դուրս են բերել Ապարան քաղաքի բնակիչ, 54-ամյա Վաչիկ Թադևոսյանի՝ ջրահեղձ եղած դին: Այս պահին դեպքի 
վայրում զննություն են կատարում քննիչներն ու ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության փորձաքրեագետը: Օպերատիվորեն ժամանել են նաև դատական բժիշկը և դի տեղափոխող հերթապահ խումբը: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կայքը հայտնում է, որ Վ. Թադևոսյանը փետրվարի 8-ից իր հարազատների կողմից որոնվում էր և այսօր առավոտյան նրա հարազատները դիմել էին Ապարանի ոստիկանություն:

Ռեստորանային համալիրում տեղադրված տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է Վ. Թադևոսյանը լողավազանի մոտ սայթաքում և մի տևական ժամանակ փորձում է վեր կենալ, սակայն չկարողանալով՝ գլորվում և ընկնում է լողավազանի մեջ: Քննիչը նույնպես առգրավել է տեսախցիկի կողմից արձանագրված այդ պահը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին