Կարևոր իրադարձություններ

Խուճապ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում

10 Փետրվար, 2019 12:05
Խուճապ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում

«Պոբեդա» ռուսական ավիափոխադրողն անակնկալի է բերել Գյումրի-Մոսկվա չվերթի ուղեւորներին: Այսօր ժամը 20:00-ին նախատեսված չվերթը չեղարկվել է, ինքնաթիռը Գյումրի չի ժամանել: Չվերթի տոմսեր ունեցող քաղաքացիներին որեւէ մեկը բացատրություն չի տվել: «Երբ փորձեցինք իմանալ, թե ինչ խնդիր կա, ասացին, որ թռիչքը ոչ թե հետաձգված կամ տեղափոխված է, այլ՝ հանված: Փոխհատուցում էլ չկա: Ասեցին մեկ ամսում կտան էդ գումարը: Ահավոր է: Մենք երկկողմանի 5 տոմս էինք գնել «Պոբեդա»-ից, որ եկել էինք Գյումրի, վճարել 40.000 ռուբլի: Եվ այսօր էլ գնալու էինք: Ու էսպես եղավ, հիմա էլ փոխհատուցում չկա: Բայց ստիպված եմ գնալ, հիմա Երեւան եմ գնում, տոմսեր պատվիրեցի, ճար չկա, պետք է գնանք, 1 տոմսի համար վճարելու եմ 80.000 ռուբլի, որ տեղ հասնեմ»,-Հայկական ժամանակ-ի հետ զրույցում ասաց ուղեւորներից մեկը: 

 Եղել են այպիսի ուղևորներ, ովքեր պետք է Մսկվայից շարունակեին իրենց ճանապարհը: Մեծ էր հատկապես Սուրգութ մեկնողների թիվը: Որեւէ մեկը չկար, որ շիվարած եւ փաստացի խաբված մարդկանց կարողանար իրավիճակը նորմալ բացատրել եւ հստակեցնել, թե փոխհատուցման խնդիրն ինչպես է լուծվելու, ինչպես են հասնելու Մոսկվա, որ իրենց ճանապարհը շարունակել կարողանան:  

 

Լրահոս

Դիտել ավելին