Կարևոր իրադարձություններ

Երկրում համակարգային կոռուպցիան նվազել է, բայց բոլորին հայտնի խոշոր կոռուպցիոներները ազատության մեջ են

10 Փետրվար, 2019 00:23
Հեղինակ՝ Կարեն Անդրեասյան
Երկրում համակարգային կոռուպցիան նվազել է, բայց բոլորին հայտնի խոշոր կոռուպցիոներները ազատության մեջ են

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Ավելի քան 140 օր սահմանին ոչ մի զինվոր չի զոհվել, բայց պարզ չէ՝ ինչպես պահպանել հետհեղափոխական այս մեծագույն ձեռքբերումը:

Երկրում համակարգային կոռուպցիան նվազել է, բայց բոլորին հայտնի խոշոր կոռուպցիոներները ազատության մեջ են ու դեռ հետ չեն տվել թալանվածը:

Դատական համակարգի խայտառակ վիճակը շարունակվում է, չնայած հեղափոխությունից հետո այս ոլորտում կոռուպցիայի ծավալները զգալի նվազել են:

Հեռուստատեսային շուկայի անօրինական գերկենտրոնացումը շարունակվում է, բայց արդեն ավելի խորամանկորեն քողարկված ձևով (սեփականատերերը դարձել են յուրայիններ, որոնք ֆորմալ առումով այլևս փոխկապակցված չեն միմյանց):

Արողջապահության հազվագյուտ արդյունավետ նախարարը քիչ է տնտեսական թռիչքի համար, բայց արդեն ցույց է տվել, թե ինչ դրական արդյունքներ կարող է բերել հեղափոխությունը:

Սրանք միայն մի քանի առաջնահերթ խնդիրներ են երկրի համար... Իսկ մենք շարունակենք հետևել «հովանոցն ով պահեց» հանրային կարևորագույն քննարկմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին