Կարևոր իրադարձություններ

Գարո Փայլանը պատասխանել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը

08 Փետրվար, 2019 21:13
Գարո Փայլանը պատասխանել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել, պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը քննադատած՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին:

«Եթե Հայոց ցեղասպանությունը քաղաքական սուտ է, ապա ինչո՞ւ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 5 տարի շարունակ ապրիլի 24-ին հայ ժողովրդին ցավակցական ուղերձ հղում։ Պետության որոշմամբ այս հողերից աքսորված և կոտորված հայ ժողովրդի մեծ ողբերգության հետ Թուրքիան չի առերեսվել և անվանում չի տվել… Տեղի ունեցածը նախ և առաջ Թուրքիայի մեջլիսի և նախագահի խնդիրը պետք է լինի, պետք է առերեսվել և անուն տալ տեղի ունեցածին… 104 տարի է սպասում ենք արդարության»,- նշված է Գարո Փայլանի հաղորդագրությունում:

Փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապրիլի 24-ը կդառնա «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր»։

Մակրոնը նշել է, որ իր այս նախաձեռնությունը կսկսի գործել հաջորդ ապրիլի 24-ից։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին